Եթե նորմալ երկիր լինեինք, Հրայր Թովմասյանի երեկվա հայտարարությունից հետո պետք է քաղաքական, իրավական հետևանքներ լինեին:
Մարդը բառացիորեն ասում է՝ իրեն գործարք են առաջարկել, որի իմաստը ՍԴ-ն իշխանության տակ «պառկացնելն» է:
Չի համաձայնել՝ քրեական գործ են «կարել»:
Երկու օր անցել է՝ իշխանությունից ծպտուն չկա, բայց ընդդիմությունը դեռ իմպիչմենտի գործընթաց չի սկսել:
Հա, չզարմանաք, որովհետև սա ցուցմունք է՝ երկրում սահմանադրական կարգը տապալելու մասին:
Հրայր Թովմասյանը երեկ հենց դրա մասին է խոսել:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ