ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

«Մարդ որ չդառնա, միլիցան կա ու կա»

«Մարդ որ չդառնա, միլիցան կա ու կա»
30.05.2024 | 09:11

Կրտսեր դպրոցական էի։ Իմ մի համադասարանցին նաև մեր հարևանն էր։Վատ սովորող էր։ Հայրը ամեն օր պատժում էր, երբեմն էլ' քոթակում։ Շքամուտքով մեկ համարյա ամեն օր լսելի էր էդ տղայի զայրացած հոր ձայնը։ Մի օր հարևաններից մեկը, հերթական «աղմուկի» ժամանակ, ասաց .

-Արտաշ, ճիշտն ասած, ինձ խոսք չի հասնում, ամա դե խնդրանքս է՝ երեխուն թխիլ մի։

-Ա բա ի՞նչ անեմ։ Սաղ օրը էշի նման տանջվում եմ, որ սա մարդ դառնա, սա էլ էս տեսակ...

-Այ Արտաշ, որ քո ուզած մարդը չդառնա, միլիցան կա ու կա, միլիցա կդառնա, դարդ մի արա,- ասաց վեճին միջամտած հարևանը։

Հ. Գ. Մեր միլիցեքի էս վերջին օրերի պահվածքից է երևի, որ միտս ընկան անցած-գնացած օրերը։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 7786

Մեկնաբանություններ