Սահմանազատման անվան տակ Կիրանցից Ադրբեջանին տարածքներ հանձնելուց հետո գյուղն անճանաչելիորեն փոխվել է, կարծես հերոսական արծվի թևերը կտրած լինեն։ Գյուղով ձգվող նոր ճանապարհը և նորակառույց դպրոցը հաշված մետրեր են հեռու նորահայտ սահմանից...
Ամեն անգամ Գառնիում էլեկտրոնային երաժշտության որևէ միջոցառում վերածվում է համացանցում քննարկման առարկայի, մինչդեռ նման երաժշտական միջոցառումները միմիայն օգուտ են բերում Գառնիին` ապահովելով դրա հանրային ու համաշխարհային ճանաչելիությունը...
Որպես Նորայր Մուշեղյանի նախկին սան եմ ասում՝ օլիմպիական խաղերում կոնկրետ Արթուրի նկատմամբ ցուցաբերվել է բացահայտ անարդար մրցավարություն. անբեկանելի կանոն է, երբ հակառակորդն արդեն երկու ոտքով կանգնած է գորգից դուրս, որևէ հնարքի համար նրան այլևս միավոր չի տրվում։
Սահմանազատման, իրականում՝ միակողմանի կերպով Ադրբեջանին տարածքներ հանձնելու հետևանքով տարածքային կորուստներ ենք ունենալու նաև Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղում։ Նախկինում ադրբեջանաբնակ Բաղանիս-Այրում գյուղի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո նոր առաջացած սահմանին փշալար է փռվել...
Հ1-ը ըմբշամարտ չի ցուցադրում, քանի որ այդ սպորտաձևում հայերը հաղթում են, իսկ ամենաբարձր մակարդակում կա հրահանգ՝ որևէ բան, որ կապված է հայերի հաղթանակի հետ, չպետք է հանրայնացվի...
Անգլիայում անկարգությունները վերաճում են անկառավարելի քաոսի։ Իսլամական ներգաղթյալների խմբերը իսկական կոտորած են անում երկրով մեկ, տեղացիներն էլ անցել են հակահարձակման...
Արևմտյան մի քանի պետություն Ռուսաստանի հետ գերիների փոխանակում են արել Թուրքիայում: Դրանց թվում ՌԴ-ն ազատ է արձակել նաև լրագրողների (նաև՝ ՌԴ քաղաքացի), որոնք տարվել են այն երկրներ, որոնց համար աշխատում էին:
Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի իրականացրած երկու խոշոր սադրանքները Բեյրութում և Թեհրանում տարածաշրջանը դարձյալ մոտեցնում են ամբողջական ու անվերահսկելի պայթյունին։ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են օգտագործել քաոսային իրավիճակը կրկին Հայաստանի վրա հարձակվելու համար։ Երկրի ինքնապաշտպանական բոլոր հնարավորությունները դեռ շատ վաղուց պետք է գործարկված լինեին։ Դրա փոխարեն, Երևանում կազմակերպվում են անվերջ ու դատարկ փառատոներ ու տոնավաճառներ։ Իշխանությունն ու «ընդդիմությունն» էլ անպտուղ ու կառավարելի գզվռտոցի ռեժիմից դուրս չեն գալիս։
Իրանը կանչել է Ֆրանսիայի դեսպանին՝ բողոք հղելու Օլիմպիադայի ժամանակ Հիսուսի կերպարը նսեմացնելու համար: Հիսուսը՝ Իսան, իսլամում մարգարե է, և դա վիրավորանք է նաև Իսլամի համար:
Դոնալդ Թրամփը նշանակել է Ռոբերտ Ֆ. Քենեդիին իր առողջապահության «նախարար»։ Հիշեցնեմ, որ այս Քենեդի-կրտսերը քովիդային «համավարակի» և դրա անվան տակ մարդու կյանքի համար վտանգավոր սահմանափակումների ամենախիստ քննադատներից էր...