26.10.2014|
13:13
2006-ի աշունն էր: Ընկերոջս հետ գնացինք Հրազդանի մալ-բազար՝ ղավուրմի համար էրինջ առնելու: ՈՒզածներս չգտանք, որոշեցինք մի քիչ պտտել` բան-ման տեսնելու համար: Խոսում էինք, մեկ էլ մի կորացած ծերուկ, պարկը ուսին, մոտեցավ մեր կանգնած տեղին, բացեց, պարկը, փռեց գետնին, հանեց մի քանի տասնյակ հին իրեր ու սկսեց դրանք դասավորել: