11.10.2024|
14:19
Երբ ոստիկանական մեքենան կես ժամը մեկ, մեզոզոյան դարաշրջանի տիրոնազավրերի ոռնոցներ արձակելով, բոլոր մեքենաներն աջուձախ հրմշտելով՝ շնչակտուր սլանում է փողոցով, ես համոզված չեմ, որ միշտ գնում են զինված հանցագործ խումբ վնասազերծելու, ու մի վայրկյան ուշանալը կարող է ճակատագրական լինել։ Եթե Հայաստանում էդքան զինված հանցագործ խմբեր լինեին, մենք գողական աշխարհի մեծ ութնյակի առաջատարը կլինեինք ու, անգլերեն կարճ ասած, Մեծ 7-նյակ կդարձնեինք մեր բոլոր հակառակորդներին։ Չէ՛, կարող է գնում են պիցցա ուտելու, բայց եթե ի վերուստ տրված է շչակը, ինչի՞ չշչեն։