Քաղաքականության հիմքը տնտեսությունն է:
Տնտեսության զարգացման գրավկանն էլ, առաջին հերթին
լոգիստիկ կապերն ու վառելիքա - էներգետիկ հագեցվածությունն է :
ՄԱԿ անդամ սուվերեն պետություններ դարձած նախկին հանրապետությունները, իրենց տարբեր անվտանգային համակարգերով, պետական սահման, մաքսային, դրամավարկային ու նմանատիպ այլևայլ կառույցներով, ուղղակի վիժեցնում են տնտեսական տարածաշրջանային զարգացումը:
ՈՒստի օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել պահպանելով այդ պետությունների ձևական անկախությունը, նրանց վերապահելով ազգային լեզվով կրթության իրավունքը, մշակութային, սոցիալ-առողջապահական ոլորտը, հասարակական կարգի պահպանման և նման այլ ոլորտներ, ստեղծել միասնական տնտեսական ռեգիոնալ սիստեմ:
Միջին Ասիական ռեգիոն,
Կովկասյան ռեգիոն,
Բելառուս- Մալոռուսական ռեգիոն,
Մերձբալթյան ռեգիոն:
Այս ռեգիոնները կունենան միայն ադմինիստրատիվ ազատ սահմաններ:
Ռեգիոնի ներսում կլինի բնակչության ազատ տեղաշարժի
ու բնակության վայրի ընտրության ազատություն:
Ռեգիոնից -ռեգիոն տեղաշարժը հնարավորինս կպարզեցվի:
Այս նախատեսվող չորս ռեգիոնների արտաքին սահմաանների իրականացումը կկատարի Ռուսաստանի Դաշնությունը:
Այդպես է լինելու նաև ողջ աշխարհում:
Ե՛վ Եվրոպայում, և՛ Մերձավոր Արևելքում, և՛ Աֆրիկայում և՛
Ամերիկայում, և՛ Ասիայում:
Մեկ պատասխանատու պետություն և նրա պատասխանատվության գոտում գտնվող խումբ երկրներ:
Սա է այն նոր աշխարհակարգը, որին գնում են աշխարհի
տուզերը:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ