Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը խորանում է. Մակրոնը հրաժարվում է «Նոր ժողովրդական ճակատի» թեկնածու Լյուսի Կաստեին նշանակել վարչապետ, ձախերը սպառնում են նախագահի իմպիչմենտով:
Չնայած խորհրդարանն այնպիսի խճանկար ունի, որ ձախերը և ծայրահեղ աջերը լավագույն դեպքում կարող են համաձայնության հասնել Մակրոնի իմպիչմենտի հարցում (դրա հեռանկարը քիչ հավանական է), սակայն ոչ երբեք՝ Կաստեի վարչապետության հարցում:
Մակրոնը խոսում է երկրի ինստիտուցիոնալ կայունության անհրաժեշտության մասին, բայց դա անիրական մի բան է թվում խորացող քաղաքական ճգնաժամի պայմաններում:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ