ՌԴ նախագահը Ռուսաստանի հարավում բնակվող ոչ քրիստոնյա բնակչությանը սիրաշահելու պատճառ ունի: Հավանաբար, վտանգի հոտը զգացել է, հավանաբար, պանթուրքիզմի մասին լրջորեն սկսել է մտածել։ Հնարավոր մեծամասշտաբ պատերազմի դեպքում, որը մենք անվանում ենք համաշխարհային, հենց հարավային թևից Թուրքիան կարող է գործի անցնել։ Իսկ այդ հատվածը, Թուրքիայի գործոնով պայմանավորված, այնքան էլ դժվար չէ ՌԴ-ի վերահսկողությունից դուրս բերել:
Կարծում եմ՝ Պուտինը այս քայլերով ավելի է ամրապնդում հարավային ուղղությունը, վստահ լինելով, որ բնակչությունը հաստատ իրեն զգում է ՌԴ անդավաճան քաղաքացի:
Կարեն Հովհաննիսյան