Հրաշք կլինի, եթե Թրամփն ընտրվի ԱՄՆ նախագահ:
Դա կլինի նաև երկրորդ դեպքը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ գործող նախագաահը պարտվել է ու չորս տարի հետո կրկին հաղթել:
Առայժմ մի դեպք կա ՝ դեմոկրատ նախագահ Գրովեր Քլիվլենդը 1885 թ. պարտվեց, ու 1893 թ. ընտրություններում նորից հաղթեց և դարձավ ԱՄՆ 24 -րդ նախագահը:
Քամալա Հարրիսն էլ շանս չունի ընտրվելու:
Հիշեցնեմ մի օրինաչափություն դաարձած փաստ:
Քենեդու սպանությունից հետո, բոլոր այն ընտրություններին, որոնց մասնակցել է որպես նախագահի թեկնածու Քենեդիների ընտանիքից որևէ մեկը, Դեմոկրատական կուսակցությունը պարտություն է կրել:
Այս ամենը մի կողմ:
Ինչու՞ եմ կարծում. որ Թրամփը չի հաղթի:
Որովհետև կա մի անպատասխան հարց՝
- Ինչու՞ Թրամփը գնաց Բայդենի հետ դիբատի:
Ո՞վ ստիպեց» որ իր այդ քայլով Դեմոկրատների շարքային ընտրողներին համոզի, որ անհրաժեշտ է նախագահի թեկնածուին փոխել:
Թրամփը հաստատ գիժ չէ, որ նպաստի թույլ հակառակորդին ավելի ուժեղով փոխարինելուն:
Եզրակաացությունը մեկը կարող է լինել, կան ուժեր, որոնք չեն ցանկանա Թրամփին տեսնել Սպիտակ տանը:
Իսկ Թրամփն անզոր է նրանց դիմադրել:
Իսկ Քամալա Հարիսն արժանանալու է Հիլլարի Քլինթոնի ճակատագրին:
Պատճառը նույնն է՝ Հարիսի դեմ քվեարկելու է «միհարկանի Ամերիկան»:
Ավելի կոնկրետ դեմ են քվեարկելու սովորական ընտանիքատեր, այսպես ասած «խոհանոցի հոգսն» իրենց վրա կրող տանտիրուհիները:
Դա հոգեբանություն է, դրա դեմ ոչ մի քաղտեխնոլոգիա ոչինչ անել չի կարող, անզոր է :
Այնպես որ, առավել քան հավանական է դառնում այն,
Որ, ի վերջո, ԱՄՆ-ի գերագույն դատարանը կնշանակի նախագահ:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ
Հ. Գ.
Խնդրում եմ հիշել՝ Քամալա Հարիսը, տրադիցիոն դեմոկրատաական
նահանգ Կալիֆորնիայում, որի անգամ գլխավոր դատախազն է եղել ու որտեղից սենատոր ընտրվել, պարտություն է կրելու:
Հիշեք...