Համարյա երկու տարի է` Պուտինը հետաձգում է իր այցը Անկարա:
ՈՒ հանկարծ, այն էլ պետական այցով մեկմում է Բաքու:
Ինչու՞ պետական և ոչ թե աշխատանքային:
Որովհետև պետական այցի արարողակարգով է նախատեսվում այց Հեյդար Ալիևի շիրիմին:
Իսկ դա մարդկային ջերմ վերաբերմունքի դրսևորում է Իլհամ Ալիևին:
Սա էլ, իր հերթին վկայում է, որ այցի գլխավոր նպատակը
բնավ այն հարցերը չէին, որոնք բարձրաաձայնվեցին:
Իսկ այդ փակ, տետ ա տետ քննաարկումների բանալին, իմ կարծիքով, Պուտինի՝ «...այցի արդյունքների մասին կտեղեկացնեմ Փաշինյանին...» արտահայտությունն է:
Այդ արտաահայտությունը ես հասկանում եմ այսպես՝
- Լոնդոնում, Նիկո՛լ, դու միայն հեծանիվ չես քշել: Այնտեղ պարտավորություն ես վերցրել դառնալ տարածաշրջանը պայթեցնող ուժանակի բիկֆոդյան քուղ:
Եկա Բաքու, Իլհամը հասկացավ, թե ինչ կնստի իր վրա Լոնդոնի սադրանքով նոր պատերազմական գործողությունների վերսկսումը:
Հասկացավ ու չի թպրտա:
Դու՛ էլ հանգիստ նստիր տեղդ ու մոռացիր Լոնդոնը:
Նաև տես՝ պարսիկը կնճռոտվում է, որ դու ամերիկացուն շատ ես երես տալիս:
Դա՛ էլ հաշվի առ....
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ