Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Պետությունը մարում է, ուրեմն՝ Շարժումը պետք է ուժեղացնել

Պետությունը մարում է, ուրեմն՝ Շարժումը պետք է ուժեղացնել
24.06.2024 | 11:46

Մի օր Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո կանգնելու է ԱԺ ամբիոնին ու ասի. «Եթե մենք մի փոքր էլ իջեցնենք մեր նշաձողը, մեզ խոսք են տալիս անվտանգության միջազգային երաշխիքներ և կուշտ փոր»։

Թատերականացված պոռթկման ժամանակ ասելու է, թե 1991-ից անկախությունը որպես թոկ են մեր դեմ կիրառել՝ Ռուսաստանից կախված լինելու համար, իսկ հիմա մենք ունենք ինքնիշխանություն ձեռք բերելու հնարավորություն, և որ իր քաղաքական թիմն ունի մանդատ՝ ժողովրդին տանելու իրական ինքնիշխանության (Թուրքիայի տիրապետության տակ)։

Դահլիճի 60-քանիսը ծափ են տալու, Հ1-ի հայտնի տաղավարը սկսելու է քննարկումները՝ «կեղծ պետականությո՞ւն, թե՞ իրական ինքնիշխանություն» խորագրով, նախարարները, փոխնախարարները շարունակելու են դիմել «ՄԵԾԱՐԳՈ»-յով։ Հասարակության զգալի մասը լռելու է՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչ կատարվեց։ Իսկ հետո լինելու է Արցախի սցենարը՝ մասշտաբի փոփոխությամբ. 2 օրվա փոխարեն երկիրը կարող է դատարկվել 2 տարում։ Նախկին, ներկա փողատերերը սահուն գաղթելու են իրենց Դուբայներ, Հունաստաններ, Լոսեր և այլն։ Գրին քարտ ունեցողները՝ նույնը։ Մենթալ խոպանչու մեր գենը բուռն ռեալիզացվելու է։ Իսկ գիտե՞ք, թե Վրաստանի տարածքում ժամանակին պապ-տատ ունեցող քանիսն են այս ընթացքում հիշել իրենց «ծագումը» ու արագացված կարգով Վրաստանի քաղաքացիություն են ուզում ստանալ։ Դոշակի տակից քանի՞ տասնյակ հազար ընտանիք է հանելու ռուսական անձնագիրը։

Երկրում մնալու են անճարները և մինչև վերջին վայրկյանը երկիրը փրկելու պատրաստ մարդիկ։ Սա է ռեալ սցենարը, ոչ թե մի քանի գյուղի կամ նախկին-ներկա որոճվող թեման։

Այս իրատեսական սցենարը թույլ չտալու համար, պետք է շարժումը ուժեղացնել։ Բագրատ Սրբազանի ձևակերպումն իր պարզությամբ ու ազնվությամբ սպառիչ է. «Շարժումը բաղկացած է քեզնից. եթե դու մարել ես, ուրեմն շարժումն էլ մարելու է»։

Բանաձևը փոխվում է. նրանք մարում են պետությունը, մենք պետք է ուժեղացնենք շարժումը։ Բայց շարժումը ուժեղացնելու համար այն պետք է դառնա ավելի գրագետ՝ քաղաքական։ Միայն քաղաքական բովանդակությունն ուժեղացնելու դեպքում է հնարավոր մեծացնել մեր ընտրազանգվածը և հասկանալի դառնալ արտաքին խոշոր խաղացողների համար։ Ադրբեջանը քաղաքական ծրագրով գնում է Հայաստանի ոչնչացմանը, մենք պետք է քաղաքական մեր ծրագրով խափանենք դա։ Մնացածը չորրորդական է։ Սրա չգիտակցումը կբերի պատմական խոշորագույն ողբերգության ու այնքան արագ, որ չենք էլ հասկանա, թե ինչպես կատարվեց։

Արցախը ամենավառ օրինակն էր. Հայաստանի քաղաքական միտքը և հասարակությունը 9-10 ամիս չհասկացան, թե ինչ է տեղի ունենում և ինչով է ավարտվելու։

Հիմա նույնը Հայաստանի մասին է։ Այն տարբերությամբ, որ եթե Արցախի ժամանակ մենք չէինք պատկերացնում, թե ինչով է դա ավարտվում, հիմա պատկերացնում ենք։

Հերիք է պատմական դեբիլությամբ զբաղվել՝ Ամերիկան չի թողնի, Իրանը չի թողնի, Ալիևը ռիսկ չի անի։ Ամեն ինչ էլ կանեն, եթե մենք շարունակենք ապաքաղաքական զանգված մնալ։

Այս իմաստով շարժումը չի կարող մարել. այն պետք է վերափոխվի։ Կարող է փոխվել շարժման հարթակը, հրապարակի ծավալը, ձևակերպումների առաջնահերթությունները, միջոցառումների ինտենսիվությունը և այլ շատ բաներ կարող են փոխվել։ Ու դա նորմալ է։ Բայց շարժման իդեան չի կարող ո´չ փոխվել, ո´չ մարել, եթե այն հստակ նպատակ ունի՝ պահել Հայաստանը։ Սրան պետք է հաջորդի նպատակի քաղաքական ճանապարհային քարտեզը։

Վրաստանի կառավարությունը պատմական դասագրքային օրինակ է՝ ինչպես պահել պետական շահը և չընկրկել պսևդոեվրոպական հակապետականության առաջ։

Իսկ մերն ընդհանրապես ավելի բարդ պատմություն է. մեզ Եվրոպայում ոչ սպասում են, ոչ՝ հրավիրում։ Մեզ սպասում է միայն Ադրբեջանը, սպասում է մեր վերջին 1-2 սխալին, որ մեր պետականության թեման փակի։ Այս հենց սա´ չի հասկանում լայն հասարակությունը, նրա վերնախավերը, քաղաքական գործիչների զգալի մասը։ Շարժումը պետք է հենց սա հասկացնի, ընդ որում՝ շատ արագ:

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6195

Մեկնաբանություններ