Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հունիսի 21
Տե՛ր, գովաբանում ենք Քեզ և խնդրում, որ օգնես մեզ:
Օրհնում եմ ձեզ:
Ազատագրում եմ խոստանում ձեզ:
ՈՒրախացե՛ք ինձնով:
Կազատագրեմ ձեզ փոթորիկներից:
Հրաշալի իրողություններն արդեն իսկ բացվել են:
Միայն Իմ առջև կանգնելն ու Իմ ներկայությանը սպասելը, արդեն նշանակում է օգուտ ստանալ և զորանալ:
Սովորե՛ք Ինձնից:
Այս խեղճ աշխարհում շատ-շատերի համար մտքով խաղաղ մնալու միակ պայմանն այն է, որ ունենան այն միտքը, որ Հիսուս Քրիստոսի մեջ է:
Միտքը, որ Իմ մեջ է:
Այդ միտքը երբեք չեք կարող ձեռք բերել տրամաբանությամբ կամ ընթերցումով, այլ միայն ապրելով Իմ ներկայությունը և մասնակից դառնալով Իմ կյանքին:
Հաճախ մտածեք Իմ մասին:
Հաճախ խոսեք Իմ մասին:
ՈՒրիշներին տեսեք այնպես, ինչպես Ես եմ տեսնում նրանց: Սրանից պակասը թող ձեզ գոհացում չպատճառի: