Հենվում եմ անցյալի վրա՝ հերոսներ խոնարհ,
մի փշուր հաց ու մի ափ ջուր:
Ոտքերս խրվում են կեղտի մեջ, երբ ուզում եմ
ներկա ժամանակ կերտել.
մի մութ մարդ
գամում է իմ պարտեզն իր ավազին:
Ներկան հույսի նշույլի մեջ է տեղակայվել,
իսկ ապագան ինձ անծանոթ բարձրյալի
հետ է կենակցում՝
վերածվելով լուսավոր հորինվածքի:
Բայց ես շարունակում եմ հավատալ քեզ`
դժվար էրեխու նմանակ՝ իմ անուշ Հայաստան:
Եվ հավատում եմ,
որ այսօրածին մեր երեխաները
ժպտալով կիջնեն հայ զինվորների գրկից,
կթաքնվեն ծաղկած ծառերի բների հետևում
ու կթելադրեն իրարու հետ պահմտոցի խաղալ:
Վե՛րջ տվեք, իսերաստծո, հոգեխեղդ լինելու
այս գորշ ու նանիր բարբաջանքներին.
հայ մարդը պետք է ծնվի, ապրի քաջարի-անբասիր,
ու երբ որ ժամը գա հանդերձյալ աշխարհի՝
տաք շուրթերով համբուրի աչուկները լուսաբացի:
Ռոլանդ Շառոյան