Գուցե հիշեք՝ տարիներ առաջ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգուց քիչ վերև, մի փոքրիկ բենզալցակայան կար, անունը՝ 01-99: Այնպես էր ստացվել, որ հաճախ էինք այնտեղից բենզին վերցնում: Մի անգամ էլ տեղի աշխատակցին ասացի. «Ինչ հետաքրքիր անուն եք ընտրել լցակայանի համար»: Ասաց. «Դա պատահական անուն չի: Ֆիլմում նկարված մեքենայի տերը այստեղ է ապրել: Համարանիշը գեղեցիկ է եղել, վերցրել են, նկարել ու վերադարձրել են»:
Ահա հենց այսպես էլ կայանում էր հայկական կինոն:
Հովիկ Չարխչյան