ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ դեռևս չի որոշել՝ մասնակցելու՞ է Բաքվում կայանալիք COP 29-ի նիստին, թե՞ ոչ, չնայած նրան, որ Ադրբեջանից հրավեր է ստացել։
Մի շարք իրավապաշտպաններ, այդ թվում՝ ԵՄ պատգամավորներ, անընդունելի են համարում այդ միջոցառմանը մասնակցելը, համարելով, որ էթնիկ զտումներ իրականացրած և հայ գերիներ ու պատանդներ պահող երկրում նման միջոցառմանը մասնակցելը լեգիտիմացնում է Ադրբեջանի գործողությունները։
Հայաստանի փաստացի ղեկավարի մասնակցությունն այդ միջոցառմանը կլեգիտիմացնի այդ երկրի էթնիկ զտումներ իրականացնելու իրավունքը և պատանդ հայերի դատավարությունը։ Անգամ դրան մասնակցելը հնարավոր համարելն է լեգիտիմացնում Ադրբեջանի քաղաքականությունը։
Վերը նշված նկատառումներից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ այդ անձը, այնուամենայնիվ, կմասնակցի հիշյալ միջոցառմանը, ինչն իր վարած քաղաքականության տրամաբանության մեջ է։
Ստեփան Դանիելյան