Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Եթե այդ «բռնակցումը» տեղի չունենար, ապա չէր լինի ո՛չ 1-ին, ո՛չ 2-րդ և ո՛չ էլ 3-րդ հանրապետությունը

Եթե այդ «բռնակցումը» տեղի չունենար, ապա չէր լինի ո՛չ 1-ին, ո՛չ 2-րդ և ո՛չ էլ 3-րդ հանրապետությունը
08.08.2024 | 11:57

Սրանք բացարձակ բոբիկ են տրամաբանությունից. 8-րդ դասարանի պատմության դասագրքում ներկայացված՝ «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» անվանումը կարող էր միայն երկու դեպքում համապատասխանել իրականությանը: 1-ին, եթե Հայաստանը լիներ անկախ և ամբողջական պետություն և նրա արևելյան մասը բռնակցվեր Ռուսաստանին: Բայց նման պետություն 19-րդ դարասկզբին գոյություն չի ունեցել: 2-րդ, այդպես կարող է ներկայացվել այդ իրադարձությունն իրանական պատմագրության մեջ՝ եթե իհարկե չի ներկայացվում: Բայց այդ դեպքում էլ կգրվեր ոչ թե Արևելյան Հայաստանի, այլ Պասկաստանի հյուսիս-արևմտյան մասի բռնակցումը: Էլ չասած, որ եթե այդ «բռնակցումը» տեղի չունենար, ապա չէր լինի ո՛չ 1-ին, ո՛չ 2-րդ և ո՛չ էլ 3-րդ հանրապետությունը, և ո՛չ էլ կլիներ այդ դասագրքի անհրաժեշտությունը:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 3197

Մեկնաբանություններ