Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Արմեն ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. Վստահ եմ, որ այլևս երբեք Հայաստանում չի կարող հետադարձ լինել

Արմեն ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. Վստահ եմ, որ այլևս երբեք Հայաստանում չի կարող հետադարձ լինել
18.04.2013 | 12:12

«Երեք տարի առաջ, երբ նշանակվեցի նախագահի մամուլի քարտուղար, ինձ փորձառու մասնագետ էի համարում: Կատակ բան չէ, շուտով կլրանա քառասունամյակս, որից 26-ը լրագրության մեջ, կամ ավելի ճիշտ լրագրողների կողքին եմ եղել:

10 տարուց ավելի աշխատելով հանրային հեռուստատեսությունում` հնարավորություն եմ ունեցել հետևելու խոսքի ազատության ասպարեզում մեր ունեցած բոլոր ձեռքբերումներին ու տապալումներին: Շփվել եմ բոլոր կամ գրեթե բոլոր հայտնիների հետ: Ու կարող էր թվալ, թե ամեն ինչ գիտես բոլորի մասին: Բայց լրագրությունը չէր լինի աշխարհի ամենահետաքրքիր մասնագիտությունը, եթե այնտեղ ամեն ինչ այդքան պարզ լիներ…

Երեք տարի անց կարող եմ արձանագրել, որ սրանք իմ կյանքի ամենահետաքրքիր ու պատասխանատու տարիներն էին: Նախագահ Սարգսյանը բացառիկ պետական գործիչ է: Նրա քայլերի արդյունքների ճնշող մեծամասնությունը կերևան միայն ապագայում: Դրանում է նրա բացառիկությունը. այսօրը կարևոր է, իսկ ապագան` կենսական: Ափսոս իհարկե, որ նախագահական առաջին ժամկետը Սերժ Սարգսյանն ստիպված եղավ ծախսել տնտեսական ճգնաժամի դեմ պայքարելով… Ես հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել լինել այդքան տաղանդավոր, կրթված ու հայրենասեր մարդկանցից կազմված թիմի մի մասնիկը: Հսկայական փորձ ու գիտելիք եմ ձեռք բերել այս երեք տարիների ընթացքում ու դրանում մեծ է նաև գործընկերներիս դերը: Եթե չտեսնեի, երբեք չէի հավատա, որ զոռբաների այս ժամանակներում, այսքան համեստ են նախագահի օգնականները:

Այս տարիների ընթացքում նախագահ Սարգսյանի ու նրա թիմի ամենամեծ ձեռքբերումներից մեկը խոսքի ազատության ամրապնդման, ԶԼՄ-ների և լրագրողների հետ հարաբերություններում տեղի ունեցած հեղափոխական առաջնթացն է: Վստահ եմ, որ այլևս երբեք Հայաստանում չի կարող հետադարձ լինել, չի կարող որևէ իրադարձության լուսաբանման «չի կարելի» լինել: Մեր երկրում այլևս որևէ իշխանության մտքով չի անցնի, որ հնարավոր է ինչ-որ բան թաքցնել: Սա ամենակարևորն է: Ուրախ եմ, որ համեստ մասնկացություն եմ ունեցել այս կարևորագույն գործում: Լավ է, երբ զավակներիդ առաջ գլուխ գովելու թեմա ունես:

Ես չեմ կարող ինձ պատկերացնել առանց հեռուստատեսության: Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը և ամենակուլ ինտերնետի տարածումը նոր մարտահրավեր է նետել հեռուստատեսությանը: Եկել է հեռուստատեսության՝ անխուսափելի քայլ անելու ժամանակը: Մեծ քայլ: Այսօրվանից ես միանում եմ նման նպատակադրումներով պրոֆեսիոնալների խմբին: Ինձ ոգևորում են նոր դժվարություններն ու խնդիրները, ես հավատում եմ նոր ձեռքբերումների բերած գոհունակությանը: Շնորհակալ եմ»:

Դիտվել է՝ 4093

Մեկնաբանություններ