Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Հենց նեղն են ընկնում՝ հիշում են Ղրիմը

Հենց նեղն են ընկնում՝ հիշում են Ղրիմը
13.09.2024 | 16:14

Նկատե՞լ եք՝ Թուրքիան, հենց նեղն է ընկնում, իսկույն Ղրիմն է հիշում, որ այն ուկրաինական է, որ այն ենթակա է վերադարձի և այլն։

Ամեն անգամ ՌԴ-ին հենց այս տեսակ հայտարարություններով շանտաժի է ենթարկում, որպեսզի Հարավային Կովկասում ՌԴ-ի աջակցությունը ստանա իր համար կարևոր հարցերում։ Այս անգամ, կարծես, մի քիչ այլ բան է ստացվում։ ՌԴ-ին Իրանից հասկացրել են, որ Հարավային Կովկասում չի կարող լինել միայն Թուրքիայի և ՌԴ-ի ցանկությամբ՝ առանց հաշվի առնելու Իրանի շահը։ ՌԴ-ն, կարծես, տեղի է տվել Իրանի պնդումներին, այդ մասին է վկայում նաև ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի թերևս կոպիտ պատասխանը Էրդողանին՝ Ղրիմի մասով։ Հարկ է նշել, որ մինչև հիմա, երբ Թուրքիայից նմանատիպ հայտարարություն է եղել, ՌԴ-ից նման կոշտ արձագանք չի եղել, այլ կուլիսներում ինչ-որ բան են պայմանավորվել, և Թուրքիան որոշ ժամանակ «մոռացել» է դրա մասին: Բավականին ուշագրավ զարգացումներ կարող են տեղի ունենալ. եթե Թուրքիան Ադրբեջանի դեմքով պնդի, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցքը, ապա Ադրբեջանը շատ բարդ վիճակում կարող է հայտնվել՝ «Ոսկե ձկնիկը» հայտնի հեքիաթի պառավի վիճակում։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3342

Մեկնաբանություններ