Վաշինգտոնը շարունակում է Երևանին փոքր հզորության մոդուլային ատոմակայանի նախագիծ առաջարկել, թեև ԱՄՆ-ում նման կայանների կառուցումը, մեղմ ասած, հաջողությամբ չի պսակվում։
Բավական է նշել, որ ԱՄՆ-ում վերջերս չեղարկվել է առաջին փոքր մոդուլային ռեակտորի կառուցումը` հաշվի առնելով վերջինիս կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի չափազանց բարձր գինը։
Նախագծի չեղարկման մասին որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ այն իրականացնող NuScale ընկերությունը հայտարարեց արտադրվող էլեկտրաէներգիան 53%-ով թանկացնելու մասին։
Ի սկզբանե ընկերությունը խոստացել էր 1 ՄՎտ.ժ-ը վաճառել $58-ով: Այժմ գինը հասցվել է $89-ի։
NuScale-ը նահանգին կվճարի $49,8 մլն փոխհատուցում։
Հիշեցնեմ, որ աշխարհում միայն Չինաստանն ու Ռուսաստանը ունեն փոքր ատոմային ռեակտորների կառուցման ու շահագործման փորձ։
Ուշագրավ է նաև, որ 1979-ին Three Mile Island ԱԷԿ-ի վթարից ի վեր ԱՄՆ-ում ոչ մի ատոմակայան չի կառուցվել։
Եվ դա առնվազն պետք է հաշվի առնել Հայաստանում «խաղաղ ատոմի» ապագան սահմանելիս։
Վահե Դավթյան