Որքան շատ է Արցախի հարցը միջազգայնացվում, այնքան քչանում են Ադրբեջանի կազմում Արցախի չգտնվելու շանսերը։
Արցախի հարցի միջազգայնացումը հարցը տեղափոխում է Արցախի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման, հումանիտար հարցերի լուծման և այլնի տիրույթ, բայց ոչ՝ ինքնորոշման։ Ինքնորոշումն ընդանրապես չի քննարկվում և չի էլ քննարկվի. Արևմուտքի շահերից դա չի բխում։
Արցախի կարգավիճակի հարցը ԽՍՀՄ ներքին գործն է, որտեղ դերակատարներն են Մոսկվան` որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, 1990 թվականի ԽՍՀՄ օրենքը իր հստակ հոդվածներով և ԼՂԻՄ-ն ու Ադրբեջանը` որպես այդ օրենքով իրավահավասար կողմեր։ Այս տարբերակը ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ բացառում է Արևմուտքի մասնակցությունը այս գործընթացին և նաև ստեղծում է հետխորհրդային տարածքում վիճելի հարցերը ԽՍՀՄ ներքին օրենքներով լուծելու նախադեպ։
Հայկ Այվազյան