Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Թշնամու հետ խաղաղության դարաշրջանն այսպես է գալիս

Թշնամու հետ խաղաղության դարաշրջանն այսպես է գալիս
14.05.2023 | 10:22

Պիղծ մանկուրտներ, անհայրենիքներ...2018-ից ի վեր, առավել ևս ` 2020 թվականին սկսված ու չավարտված պատերազմից հետո իրական հայի համար ամեն բացվող օրը սուգ է։ Այսօր էլի մի հայ տոհմածառի շիվ կտրվեց, էլի մի հայ մայր որդեկորույս դարձավ:

Իսկ դեռ երեկ մի ուրիշ հերոսամայր մեր հերոսի զոհվելուց 2,5 տարի անց որդուն էր հրաժեշտ տալիս Եռաբլուրում:

ՈՒ դեռ քանի՜-քանի՜ անձը չբացահայտված, անճանաչ մնացած հերոսներ կան, որ դեռ շիրիմ չունեն իրենց արյամբ սրբացած հողում:

Անտոհմ ու անհայրենիքներ, վախեցեք մեր անմահացած հերոսների զավակների վրեժից։

Վախեցեք մեր անմահացած այն հերոսացած եղբայրների շիրիմներից, որ չհասցրին դառնալ հայր։ Եվ նրանց չիրականացած ամենապարզ, մարդկային երազանքները պիտի անեծք դառնան և ուղղվեն մեզ հայրենազրկողներին։

Ամեն օր զինվոր եղբայր ենք կորցնում։

Մինչդեռ պաշտոնական լրահոսում այս մասին գրվում է ընդամենը մի ժլատ նախադասություն.

«Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր:

ՀՀ ՊՆ»։

Եվ սա գրում են այնպիսի սառն ու անտարբեր հայացքով, կարծես մեզանից հեռու գտնվող տարածաշրջանում, աշխարհի մի հեռու անկյունում կատարված դեպք են լուսաբանում։

Հայի համար այդ երկիրը հակառակորդ չէ, թշնամի՛ է, թշնամի՛։

Եթե մի ցեղ, որն իր սերնդին ծննդյան օրից դաստիարակում է հայ ազգի որևէ ներկայացուցչի սպանելու գաղափարով, չի կարող հակառակորդ լինել։

Նրանց դասագրքերում տեղ գտած հեքիաթները տեսեք, թե ինչպես են հեքիաթի, գրականության միջոցով ձևավորում հայատյաց սերունդներ:

Մինչդեռ մեր դասագրքերից ջնջում են անգամ Հայկական լեռնաշպարհ պատմական եզրույթը, որ թշնամուն օգնեն մեզ ջնջելու նաև աշխարհի հիշողությունից, գենետիկ քարտեզից...

Դեռ ինչքա՜ն արևներ պիտի մարեն, որպեսզի ինքնակազմակերպվենք ու ժամ առաջ պայքարենք այս մանկուրտոկրատրայի դեմ:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2824

Մեկնաբանություններ