Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հակաֆուտբոլային կրքեր

Հակաֆուտբոլային կրքեր
13.03.2023 | 07:23

«Թավշյա» տղաներն ու աղջիկներն իրենց առաջնորդի գլխավորությամբ սևի ու սպիտակի են բաժանում մարդկանց բոլոր ոլորտներում, ավիրում են բոլոր ոլորտներում, ձախողվում են բոլոր ոլորտներում, թալանով են զբաղվում բոլոր ոլորտներում։ Անմասն չի մնացել նաև ֆուտբոլային աշխարհը․ տղաների ազգային հավաքականը ծանր վիճակում է, իսկ աղջիկները պարտվում են ոչ ֆուտբոլային հաշիվներով։


Ինչ մնում է ՀՀ ներքին առաջնությանը, ապա այստեղ գործ ունենք հովանավորչության և խառնակչության հետ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի դեմ արվող քայլերն ամբողջությամբ տեղավորվում են «մերոնք-ձերոնք» սկզբունքով բաժանումներ իրականացնելու քաղաքականության մեջ։


Տարիներ շարունակ Արցախն Ադրբեջանին հանձնելու քարոզով զբաղված կայքի ներկայացուցիչ Արմեն Մելիքբեկյանին ու «Հայկական ժամանակում» աշխատած Արմեն Նիկողոսյանին հայկական ֆուտբոլը հանձնելու հետևանքը սա պետք է լիներ։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 18624

Մեկնաբանություններ