ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թուրքիայում չկա թուրք տիտղոսակիր ազգը

Թուրքիայում  չկա  թուրք  տիտղոսակիր ազգը
09.10.2024 | 07:50

Բազմաթիվ են օտար պատմաբանների և քաղաքական գործիչների գրքերն ու հոդվածները հայ- թուրքական հարաբերությունների մասին․այդ հեղինակները եվրոպացիներ են, և նրանց խոսքը անաչառ է, որովհետև Հայերը քաղաքական ուժ ունեցող պետություն չեն, որ նրանց օգտին կամ պատվերով գրվեին այդ անաչառ պատմություններն ու վերլուծությունները։

Ցեղասպանության՝որպես քաղաքական հանցագործության ձևակերպման հիմք են ընդունել Հայոց Ցեղասպանության դրսևորումները, որոնք դարձան Ցեղասպանություն իրողությունը բնորոշող բանաձև, որ իրականացվել է Օսմանյան կայսրությունում, հետո նաև՝ հանրապետական Թուրքիայում։

Այդ Ցեղասպանությունը ճանաչվել է որպես պատմական անժխտելի իրողություն, և որ դա եղել է 20-րդ դարի ամենադաժան ցեղասպանությունը:
Հայերին ոչ միայն սպանել են և ունեզրկել, այլև հայրենազրկել են՝ ենթարկելով նրանց patriocid-ի, որն էլ կարող էր հայերին զրկել նաև իրենց Հայրենիքում սեփական Պետություն ունենալու իրական և իրավական հնարավորությունից։ Ի դեպ, հենց այս պատրիոցիդը՝ հայրենազկումը, հիմնական տարբեությունն է հրեաների հոլոքոստի և հայերի ցեղասպանության միջև․ Հայերը ենթարկվեցին ցեղասպանության նաև իրենց պատմական Հայրենիքում և հայրենազրկվեցին, իսկ հրեաները ենթարկվել են կոտորածի Գերմանիայում և Եվրոպայում, նրանք չեն կորցել իրենց հայրենիքը, դեռ ավելին՝ որպես հատուցում՝ ստացան Պաղեստինից մի տարածք, որտեղ հիմնեցին իրենց պետությունը, որը դարձրեցին իրենց համար Հայրենիք: Հրեաներն օգտվեցին գիտական այդ ձևակերպումից։ Կարևոր և անաչառ բացահայտումներ կան եվրոպացի, ամերիկացի, Մերձավոր Արևելքի ցեղասպանագետների հետազոտություններում և մեկնաբանություններում․ այն դաժանությունները, որոնց ենթարկվել են հայերը, անժխտելի են, և թուրքական ոչ մի պատմաբան կամ քաղաքական գործիչ չի կարող ժխտել կամ հերքել։ Ոչ միայն Օսմանյան Կայսրության շրջաններում ապրող հայերին են ենթարկել ցեղասպանության և վտարել են իրենց բնակավայրերից, այլև զանգվածաբար նրանց գաղթեցրել են իրենց՝ Հայերի պատմական Հայրենիքից՝ Հայաստանից, որտեղ նրանք ապրել էին հազարամյակներ, ստեղծել և արարել էին նույնիսկ իրենց Հայրենիքի տարածքում ստեղծված բարբարոս ու բռնակալ պետության համար։

Հայերի ցեղապանությունը կրկնակի հանցագործություն է, որովհետև՝
ոչնչացրել են ժողովրդին՝
ա) Հայ լինելու պատճառով,
բ) հայրենազրկել են՝ ենթարկելով նրան patriocid-ի, որը կարող էր հայերին զրկել նաև սեփական Պետություն ունենալու իրական և իրավական հնարավորությունից։

Ըստ Ցեղասպանության միջազգայնորոն ընդունված բնորոշման՝ ցեղասպանությունը միայն իր պատմական Հայրենիքում կամ այլ երկրում որևէ ազգի ֆիզիկական ոչնչացումը չէ։ Ցեղասպանություն է նաև մարդկանց ազգային ինքնությունից բռնությամբ կամ սահմանադրորեն զրկելը։ Պպաշտոնապես թուրք համարվող թուրքիայի քաղաքացիները բռնությամբ և դաժանորեն թրքացված մարդկանց զավաներ են, որոշ մարդիկ, թեև գիտեն իրենց էթնիկ ծագումը,իսկ մի մեծաթիվ հատվածը մոռացել է և չգիտի իր իրական ազգային պատկանելությունը, համոզված է, որ ինքը թուրք է:
Մի քանի տարի առաջ՝ 2008 թվի դեկտեմբերին, Թուրքիայում մի խումբ մտավորականներ համացանցում ստորագրավաք էին կազմակերպել՝ «Հայե՛ր, ներեցե՛ք մեզ» վերտառությամբ։Առաջին 24 ժամվա ընթացքում 8000 մարդ էր ստորագրել․սա ցնցել էր և՛ իշխանություններին, և՛ Թուրքիայի բնակիչներին՝անկախ նրանց ազգությունից։

Շատերը մտածել են, որ կազմակերպիչներն ու ստորագրողները ծպտյալ հայեր կամ հույներ են։ Սակայն այդ մարդիկ գուցե և իրապես չեն իմացել իրենց իրական ազգային ծագումը, բայց նրանց մեջ խոսել է դաժանությունների ենթարկված և հարազատներին կորցրած հայի, հույնի, ասորու գենը:
Ստորագրահավաքը սկսում է լայն տարածում ստանալ։ Կառավաությունը արգելափակում է այն։

Իսկ մի քանի տարի առաջ դարձյալ Համացանցում ԴՆԹ-ի և արխիվային փաստաթղթերի հետազոտման միջոցով իրենց պաշտոնապես թուրք համարող տասնյակ հազարավոր քաղաքացիներ անսպասելի բացահայտեցին իրենց հայկական, հունական, ասորական արմատները:

Շատերը, գուցե կառավարության հանձնարարությամբ, դատապարտել են նրանց՝ համարելով այդ գործողությունը դավաճանություն՝ հայտարարելով, որ չի կարող ազնիվ և հայրենասեր թուրքը ներողություն խնդրել հայերից, ովքեր թիկունքից հարվածել են թուրքական պետությանը՝ հանուն իրենց ապօրինի անկախության։ Ժամանակները փոխվեցին, և Թուրքիայի քաղաքացիներն ազատորեն հնարավորություն ունեցան համացանցում կարդալ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև թյուրքերի իրական ծագումնաբանության մասին ․բազմաթիվ հեղինակների գրքերն ու հոդվածները և հայտնի հանրագիտարանները, որոնք փաստում են թյուրքերի՝ շեղաչք՝ մոնղոլոիդ մարդաբանական ռասային պատկանելու մասին։

Կենտրոնական Ասիայի՝ Ռուսական Սիբիրում և Միջինասիական հանրապետություններում ապրող թյուրքալեզու բոլոր ժողովուրդները պատկանում են մոնղոլոիդ ռասային և առ այսօր պահպանել են իրենց մարդաբանական այդ տեսակը։

Այսօր ժամանակակից Թուրքիա պետության՝ պաշտոնապես թուրք համարվող ժողովուրդը, դարձյալ պաշտոնապես, համարվում է եվրոպոիդ․ և պաշտոնապես թուրք համարվողները երբեք չեն մտածել այդ հարցի շուրջ, թե ինչո՞ւ աշխարհում բոլոր թյուրքալեզու ժողովուրդները մոնղոլոիդ են, իսկ իրենք՝Թուրքիայի բնակիչները, որ, ըստ էության, Փոքր Ասիայի և Հայկական լեռնաշխարհի բնիկների՝ հույների և հայերի հայրենիքի տարածքում թուրք- սելջուկների բռնությամբ ստեղծված պետության քաղաքացիներն են, մոնղոլոիդ չեն։
Եթե հարցնենք ցանկացած ժամանակակից թուրքի, թե ինչո՞ւ ինքը մոնղոլոիդ չէ, ինչպես յակուտները, ույղուրները, ուզբեկները, ղրղըզները, ղազախները և մյուս միջինասիական և սիբիրյան ժողովուրդներն են, նա կա՛մ կծիծաղի այդ հիմարության վրա, կա՛մ կվիրավորվի: Թուրքիայում նկարահանվում են պատմական բովանդակությամբ ֆիլմեր և սերիալներ, որտեղ և՛ սուլթաններն են եվրոպոիդ, և՛ զորավարները, և հերոսները, և շարքային բնակիչները:

Բոլորը հիացած են այդ գեղեցիկ դերակատարներով, որոնք դարձել են եվրոպական մակարդակի «ԱՍՏՂ»։ Մինչդեռ ոչ միայն սովորական թուրք համարվողը չի հարցնում գիտնական- մարդաբաններին, այլև աշխարհի քաղաքագետներն ու քաղաքական գործիչները չեն հարցնում հենց թեկուզ պետական-պաշտոնական հանդիպումների ժամանակ Թուրքիայի պետական քաղաքական գործիչներին՝ բա՛, ինչպե՞ս է, որ դուք մոնղոլոիդ չեք, եթե թյուրք եք, և ինչո՞ւ եք ձեզ թուրք կոչում և ձեր պետությունն էլ՝ Թուրքիա, եթե այդ պետության մեջ շեղաչք թյուրք չկա: Եվ գիտե՞ք, վերջին տասնամյակում, երբ Թուրքիայում և թուրքական գաղթօջախներում սկսվել և շարունակվում է ինքնության փնտրտուքը, հիմնականում հենց դա է նախ՝ համոզում նրանց, որ իրենք իսկապես թուրք չեն և հենց մարդաբանական հակասությունը վերջնականապես հաստատում է, որ իրենց էթնիկ պատկանելության կորուստը քաղաքական հենք ունի , դա ևս հաստատում և համոզում մարդկանց, որ իրենք թուրք չեն:

Վերջերս ծանոթացա Գերմանիայում բնակվող Թուրքիայի մի խումբ նախկին քաղաքացիների հետ, որոնք մի քանի տարի է՝ գալիս են Երևան՝ Ապրիլի 24-ին ծաղիկներ խոնարհելու 1915 թվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Հուշարձանի անմար կրակի մոտ, խոնարհվելու նաև իրենց Հայ պապերի հիշատակի առաջ և ներողություն խնդրելու, որ անիմացության մեջ՝ իրենք իրենց թուրք են համարել: Թեև այդ անիմացությանը նախորդել է թրքացման պետական հստակ և հետևողական քաղաքականությունը։

Նրանցից մեկը՝ համալսանավարտ վաթսունն անց մի կին էր, որ մինչև 50 տարեկան հասակը չի էլ կասկածել իր թուրք լինելու մեջ, և իր խոսքերով ասած, ինքը եղել է մոլի թուրք հայրենասեր, սակայն կյանքի որոշ հանգամանքների բերումով բացահայտվում է իր հայկական ծագումը:

Հայ լինելը հաստատում է նաև ԴՆԹ հետազոտությունը և թուրքերի՝ պատմականորեն մոնղոլոիդ մարդաբանական տեսակին պատկանելու փաստը: Եվ այդ համալսարանավարտ կինը ցավում է, որ իր պապերը զոհվել են սիրիական անապատում, իր ծնողները մեծացել են Ստամբուլի պետական որբանոցում, և իմանալով իրենց հայ լինելը, թաքցրել են իրենց զավակներից՝ վախենալով նրանց ճակատագրի համար:
Եթե Թուրքիայում բնակչության գերակշռող մասը, որը պաշտոնապես թուրք է համարվում, սակայն իրականում թյուրք չէ իր էթնիկ և մարդաբանական ծագումով, այլ նրանք բնիկ ժողովուրդներն են՝ դարերի ընթացքում բռնի թրքացած կամ պարզապես թուրքախոս դարձած, միջազգային օրենքի համաձայն չի կարող այդ պետությունը պաշտոնապես կոչվել Թուրքիա, քանի որ չկա այդ պետության տիտղոսակիր ազգը՝ շեղաչք, մոնղոլոիդ թյուրք ժողովուրդը:
Այո՛, Թուրքիա անվանումով պետություն չպետք է լինի երկու պարզ փաստարկով․
ա) թյուրք –սելջուկները այս տարածաշրջանում բնիկներ չեն եղել, նրանք բռնությամբ և դաժանություններով նախ՝ գրավել են Փոքր Ասիա թերակղզին, որտեղ Բյուզանդական կայսրությունն էր, ապա նաև Հայկական լեռնաշխարհը, որտեղ հազարամյակներ ապրել են hայերը և ստեղծել իրենց պետությունն ու մշակույթը, ցավոք որոշակի ժամանակահատվածներում hայերը կորցրել են իրենց թագավորական պետությունը:
բ) Թյուրք –սելջուկները բնիկ ժողովուրդների՝ հայերի, հույների և Բյուզանդական կայսրության իշխանության տակ ապրող ազգերի Հայրենիքի տարածքի վրա են ստեղծում իրենց բռնապետությունը, այլ ոչ թե իրենց էթնիկ բնակության վայրերի ՝ Ալթայում, Կենտրոնական Ասիայի տափաստաններում: Նրանք երկար դարեր վարում էին ոչ միայն դաժան և բռնակալական քաղաքականություն բնիկ ժողովուրդների հանդեպ, այլև բռնի ուծացման քաղաքականություն էին իրականացնում, զրկում էին այդ ժողովուրդներին ազգային ինքնությունից՝ պարտադրելով ընդունել իսլամ, լեզվափոխ լինել, ապա, ժամանակակից հասկացողությամբ՝ մարդահամարի սկզբունքով նրանց պաշտոնապես ներկայացնում էին որպես թյուրք:
Եվ դարձյալ մի կարևոր բան․ ծպտված ասորիները, հույներն ու հայերը, որ հարյուր տարի է՝ ապրում են թուրքի անձնագրով, բռնի կամ սահմանադրորեն թրքացած մարդիկ են․ այսօր Թուրքիայում չկա շեղաչք մոնղոլոիդ թյուրք, բնակիչները եվրոպոիդ ռասային պատկանող հայեր, հույներ, ասորիներ, լազեր, զազաներ, չեչեններ, չերքեզներ են, բա ու՞ր են 500 տարի առաջ եղած շեղաչք սելջուկ- թյուրքերը, որոնց արյունակից եղբայրներն ապրում են Միջին Ասիայում և ռուսական Սիբիրում:

Որևէ մեկը հարցրե՞լ է Էրդողանին, որը լազ է ազգությամբ, ինչո՞ւ նա նման չէ միջինասիացի թյուրքի։ Ա ՛յ, երբ Էրդողանը կպատասխանի այդ հարցին, Թուրքիա պետության մեջ ապրող քաղաքացիները մեկ օրում կվերադառնան իրենց ազգային արմատներին։
Սա է իրողությունը:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ- ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 3394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ