ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԱՅՍՕՐ ՄԻԱՅՆ ՍՏԱՄՈՔՍՆ Է, ՈՐ ՉԻ ՍՏՈՒՄ»

«ԱՅՍՕՐ ՄԻԱՅՆ ՍՏԱՄՈՔՍՆ Է, ՈՐ ՉԻ ՍՏՈՒՄ»
23.12.2011 | 00:00

Շատ ու շատ պահպանողական մարդիկ փշերով ընդունեցին Վարդան Պետրոսյանի հեղինակային թատրոնի նոր ներկայացման «Սեռասարսափ» վերնագիրը, բայց առաջին իսկ դիտումից ներքին ընդդիմության սառույցը կոտրվեց։ Ցավոտ երևույթների դիպուկ բնորոշումները տագնապի մի նոր ալիք բարձրացրին ամիսներ շարունակ խաղարկված ներկայացման հազարավոր հանդիսատեսների հոգում ու մտքում: Ափսոս, շատերն իրենք իրենց չճանաչեցին բեմից ներկայացվող մերժելի տիպերի մեջ, տեսան միայն հարևանին։ Թաղված ինքնախաբեության ու կեղծիքի ճահճում` վախենում ենք իրերն իրենց անուններով կոչելուց, ամենասովորական բառերի բարձրաձայնումը վիրավորական է թվում: Իրավացի է արտիստը. «Այսօր միայն ստամոքսն է, որ չի ստում»: Ցավով ու սիրով պարզաբանելով տարասեռ մարմնավաճառության իրական պատկերը` Վարդան Պետրոսյանը միանգամայն հիմնավոր զուգահեռում է «հաճախորդ-մարմնավաճառ» և «իշխանություն-ժողովուրդ» մերօրյա հարաբերությունների բովանդակությունը: Մեզ պաշարած համատարած խավարի թանձրացման տագնապի անդրադարձն է «Իրատես de facto»-ի առանձնազրույցը Վարդան Պետրոսյանի հետ, որին կարելի է ծանոթանալ հաջորդ տարեսկզբին: Տարեմուտի մեր զրույցում ընթերցողներին հետաքրքիր կլինի իմանալ, համադրել, թե ինչպես են Նոր տարին դիմավորում հայերը և ֆրանսիացիները:
«Արտաքին փայլով, մոտ մեկ ամիս առաջ հնարավորինս շքեղ զարդարելով քաղաքը, խանութների ցուցափեղկերը` արդեն որոշակիորեն կենտրոնացնում են մարդկանց ուշադրությունը գալիք տոնին նախապատրաստվելու վրա,- պատմում է Վարդան Պետրոսյանը։- Տոնածառը պատրաստում են Սուրբ ծննդի տոնակատարության համար, կաթոլիկները դեկտեմբերի 24-ին են նշում, գիտեք: Հիմա մեզ մոտ էլ է այդպես: Սպառողների հասարակությանը, որպիսին հիմա մենք էլ ենք դարձել, մղում են տոնական ծախսերի: Երկուստեք էլ իրենց ողջ խնայողությունները ներդնում են սեղանի ճոխությունն ապահովելու վրա, մենք, իհարկե, չափազանցության գիրկն ենք ընկնում, շատ ավելի ենք ձգտում անհարկի առատության: Չնայած, Ֆրանսիայում երբ զրուցում էի մի մսագործի հետ, խոստովանեց, որ ամբողջ տարվա եկամուտի մեկ երրորդն իրենք Սուրբ ծննդյան նախօրեին են աշխատում: Բայց այնտեղ Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31-ին, հավաքվում են ընկերներով որևէ մեկի տանը, մինչև առավոտ ուրախանում են, ապա քնում-հանգստանում, որովհետև հաջորդ օրվանից աշխատանքի են արդեն: Մեզ մոտ հունվարի 1-ն ամենաբուռն իրադարձությունների օրն է, և դա ինձ շատ է դուր գալիս: Տարին որպես կանոն դիմավորելով սեփական հարկի տակ, ընտանիքով, հաջորդ օրը մտերիմների հարյուրավոր դռներ ենք թակում: Մի տեսակ համատարած ուրախության մթնոլորտ է ավանդաբար ստեղծվում, որը կարճ ժամանակով մոռանալ է տալիս առօրյա հոգսերը:
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1878

Մեկնաբանություններ