Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Էլ ի՜նչ Քառնեգի Հոլ

Էլ ի՜նչ Քառնեգի Հոլ
02.10.2024 | 12:15

Նյու Յորքում եղել եմ, բայց Քառնեգի Հոլում չեմ եղել, ամոթ ինձ։ Մարդ է՞լ գնա, հասնի Նյու Յորք ու ոչ մի անգամ Քառնեգի Հոլում չլինի։ Էդ նույնն ա, ինչ Փարիզում լինես ու Օպերա Գառնիեյում չլինես։ Բայց ես Փարիզում ապրել եմ ու Օպերա Գառնիեյում չեմ եղել, ավելի ամոթ ինձ։ Էդ նույնն ա, ինչ Երևանում լինես․․․ Չէ՛, մեր Օպերայում եղել եմ, շատ եմ եղել, Օպերայի ծառայողական մասում էլ եմ եղել, նկուղում էլ, բեմի վրա էլ․․․ Չէ՛, չեմ երգել, բայց ուսանող տարիներին աշխատել եմ երգողների թիկունքում։

Օպերայի բակում էլ եմ եղել, շատ եմ եղել ու շատ բան եմ տեսել։ Ու, ընդհանրապես, պետք ե՞ն ինձ Քառնեգի Հոլը, Օպերա Գառնիեն, Լա Սկալան։ Հեսա կնստեմ տաքսի ու տասը րոպեից Օպերայում կլինեմ, որտեղ վերջին երեսունհինգ տարում էնքան հետաքրքիր բան ա կատարվել, որ սկի Օպերայի շենք չեմ հասցրել մտնել։ Էլ ի՜նչ Քառնեգի Հոլ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 3632

Մեկնաբանություններ