ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Արևելյան Հայաստանը Ռուսաստանի համար դարձավ դեպի Արևելք տանող աշխարհաքաղաքական կարևորագույն վստահելի դարպասը

Արևելյան Հայաստանը Ռուսաստանի համար դարձավ դեպի Արևելք տանող աշխարհաքաղաքական կարևորագույն վստահելի դարպասը
28.02.2024 | 22:11

Աշխարհը, ինչպես գիտեք, արդեն որոշակի կառուցվածք ունի։ Եվ այն հարյուրամյակների ընթացքում է որպես այդպիսին ձևավորվել։

Սահմանափակվեմ մեր (հայության) օրինակով։

Երբ անգլիացիները բացեցին դեպի Հնդկաստան ծովային ճանապարհը և Հնդկաստանի, Չինաստանի, Պարսկաստանի հայ մեծահարուստ առևտրականներին սկսեցին անգլիացիների հետ համագործակցող հրեա առևտրականները նեղել (ասեմ, որ միջնադարում կաթոլիկ ինկվիզիցիայից եվրոպական հրեաները փախել էին դեպի Անգլիա և կուտակվել այնտեղ), մերոնք սկսեցին մտածել դեպի Եվրոպա ցամաքային ապահով ճանապարհի մասին։

Եվ դա նույն աշխարհաքաղաքական վեկտորն էր` հասկացեք վերջապես։

Այդ վեկտորի ճառագայթը պիտի ունենար երկու հաստատուն կետ (երկիր):

Մեկը Եվրոպայում, մյուսը` Արևելքում։

Իսլամական Պարսկաստանը և Թուրքիան երբեք վստահելի չեն եղել։ Այդ պատճառով մեր դեսպանները նախ Եվրոպայում շուրջ հարյուրամյակ մաշեցին, որ նրանց համոզեն դեպի Արևելք արշավանք սկսեն։

Բնականաբար, խոսքը Հայաստանը նաև ազատագրելու և Եվրոպայի համար Արևելքում հուսալի գործընկեր երկիր ձևավորելու մասին էր։

Վերջապես Պֆալցի (կարծեմ Բավարիան էր) մեծ իշխանը, որն այդ ժամանակ խիստ ազդեցիկ էր, հայերիս խորհուրդ տվեց գնալ Մոսկվայի թագավորի մոտ, հրաժարվել եվրոպական արքունիքներից։

Գիտենք, որ նույնիսկ Մոսկվայի Ալեքսեյ Միխայլովիչ ցարին մերոնք ադամանդյա գահ են նվիրել, որ շահագրգռեն դեպի Արևելք արշավանք կազմակերպելու համար։

Եվ վերջապես շուրջ հարյուր տարի ռուսներին համոզելով քայլ առ քայլ բերեցինք դեպի Հայաստան։

19-րդ դարի առաջին կեսում տեղի ունեցած ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների ընթացքում ձևավորվեց Արևելյան Հայաստանը։

Ընդ որում, Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից ահռելի ներգաղթ տեղի ունեցավ, որի շնորհիվ հայեցվեց հայազրկված տարածքը։

Ըստ պայմանավորվածության, Արևելյան Հայաստանը Ռուսաստանի համար դարձավ դեպի Արևելք տանող աշխարհաքաղաքական կարևորագույն վստահելի դարպասը, վեկտորը, պլացդարմը։

(շարունակելի)

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Հ.Գ.

Լուսանկարում` 1660 թվականին նորջուղայեցի հայ վաճառականների` ռուսաց Ալեքսեյ Միխայլովիչ ցարին նվիրած ադամանդյա գահը: Պատրաստված է սանդալի պինդ քարից, զարդարված 12 կգ ոսկով, 3.2 կգ արծաթով, 897 ադամանդով, 1298 հակինթով և 18300 փիրուզով:

Գահը պահվում է Կրեմլի Զինապալատում:

Գահը Մոսկվա է հասցրել անվանի նկարիչ Բոգդան Սալթանովը, որը և դարձավ ռուսական նոր շրջանի նկարչական դպրոցի հիմնադիրը:

Դիտվել է՝ 3129

Մեկնաբանություններ