ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 
  • Պուտինն ու Դեպարդիեն հանդիպեցին

    Պուտինն ու Դեպարդիեն հանդիպեցին

    06.01.2013| 15:59
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի հետ, ում հունվարի 3-ին շնորհվել էր ՌԴ քաղաքացիություն։ Հանդիպման որոշ դրվագներ հեռուստաեթերում ներկայացրել է Առաջին ալիքը։
  • Foreign Policy-ը հերքում է

    Foreign Policy-ը հերքում է

    05.01.2013| 23:32
    ԱՄՆ-ի Foreign Policy ամսագիրը հերքել է տեղեկատվությունը, որ իբր Վլադիմիր Պուտինին անվանել է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ:
  • Հյուսիսային Կորեան նախընտրում է վիետնամական մոդելը

    Հյուսիսային Կորեան նախընտրում է վիետնամական մոդելը

    05.01.2013| 23:24
    Հյուսիսային Կորեան բացում է սահմանները օտարերկրյա ներդրողների առաջ` այս սենսացիոն իրողությունը հաստատել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը` հաղորդելով, որ խորհրդատվության համար Փխենյանը գերմանացի տնտեսագետների ու իրավաբանների է հրավիրել:
  • Ֆլորիդա նահանգում կործանվել է ինքնաթիռը`ընկնելով բնակելի տան վրա

    Ֆլորիդա նահանգում կործանվել է ինքնաթիռը`ընկնելով բնակելի տան վրա

    05.01.2013| 23:21
    ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կործանվել է թեթև շարժիչանի ինքնաթիռը, այն ընկել է մասնավոր բնակելի տան վրա: Վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող երեք անձինք: տանտերը, ով դեպքի պահին եղել է տանը, տեղափոխվել է հիվանդանոց:
  • Հարձակում փախստականների ճամբարի վրա

    Հարձակում փախստականների ճամբարի վրա

    05.01.2013| 15:40
    Երկու մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել անհայտ մարդկանց կողմից արևելյան Քենիայում փախստականների ճամբարի վրա կատարված հարձակման հետևանքով։
  • Էկվադորը պատրաստվում է նախագահական ընտրությունների

    Էկվադորը պատրաստվում է նախագահական ընտրությունների

    05.01.2013| 15:38
    Էկվադորում սկսվել է նախագահական նախընտրական արշավը։ Փորձագետների կարծիքով՝ ընտրվելու ամենամեծ հավանականությունն ունի գործող նախագահ Ռաֆայել Կորերան։ Նրա հետ միասին այդ պաշտոնի համար պայքարում է ևս 7 թեկնածու։
  • 2013-ին Հայաստանը նախագահելու է ԵԽ-ում և ՍԾՏՀ-ում

    2013-ին Հայաստանը նախագահելու է ԵԽ-ում և ՍԾՏՀ-ում

    04.01.2013| 21:32
    ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի գնահատականով` 2012-ին արտաքին գործերի նախարարության աշխատանքները ուղղված են եղել միջազգային ասպարեզում Հայսատանի հեղինակության ու դիրքերի ամրապնդմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը: Նախարարի գնահատականով` կենսական նշանակություն ունեցող հարցերում Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումները համահունչ են:
  • Հնդկաստանում ցրտահարությունից 114 մարդ է մահացել

    Հնդկաստանում ցրտահարությունից 114 մարդ է մահացել

    04.01.2013| 17:48
    Հնդկաստանի հյուսիսային Ուտտար-Պրադեշ նահանգում սառնամանիքների պատճառով մահացել է 114 մարդ: rbk.ru-ի փոխանցմամբ` ոստիկանության տեղեկություններով, նախօրեին ցրտահարությունից փողոցներում մահացել է առնվազն 23 մարդ:
  • Իլհամ Ալիևը տարվա կոռուպցիոներ է ճանաչվել

    Իլհամ Ալիևը տարվա կոռուպցիոներ է ճանաչվել

    04.01.2013| 17:46
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարվա մարդ է ճանաչվել միջազգային «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման» նախագծի կողմից ։ Նա առաջին գործիչն է, որ արժանանում է այդ կոչմանը: Կոչումը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների կողմից շնորհվում է այն անձանց, որոնք 2012թ. բազմիցս հիշատակվել են կոռուպցիայի և հանցավորության մասին նյութերում:
  • Պուտինը՝ ամենազդեցիկ մարդ

    Պուտինը՝ ամենազդեցիկ մարդ

    04.01.2013| 13:31
    Ամերիկյան Foreign Policy գործարար ամսագիրը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ճանաչել է Երկրագնդի ամենաազդեցիկ քաղաքական, գործարար և հասարակական գործիչ։ Վարկանիշը սահմանողները նշել են, որ այդ ձևակերպումը ենթադրում է միանձնյա որոշումների կայացման ունակություն, ինչն ազդում է մեծաթիվ մարդկանց կյանքի և բարեկեցության վրա։