Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Քամի է փչում

Քամի է փչում
15.08.2024 | 15:49

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել Ակադեմիական քաղաքի 450-էջանոց մաստեր պլանի փաթեթը։ Նա չի ասել, թե ով է ֆինանսավորելու 17-րդ թաղամասի ղռերում բազում միլիարդ դոլարներ արժեցող ծրագիրը, ե՞րբ է իրականացվելու նյուվասյուկիական այդ ծրագիրը։ Փաշինյանն ասել է, որ գերմանացի մասնագետները հաշվարկել են անգամ, թե որտեղից են Ակադեմիական քաղաք փչելու քամիները։ Դա իմանալու համար գերմանացի մասնագետ լինել պետք չէ, ակադեմիական քաղաքի մեծ, սուտ քամին փչում է հենց Նիկոլ Փաշինյանը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5876

Մեկնաբանություններ