Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Նիկոլական դերասաններ, թե՞ երկրպագուներ

Նիկոլական դերասաններ, թե՞ երկրպագուներ
11.08.2024 | 07:57

Մինչ բազմաթիվ ԶԼՄ-ներ և ականատեսներ տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակում ամայացած Իջևանից, որտեղ կապիտուլյանտը Ֆեստիվառի է գնացել՝ դիտելու Դաթոյի և Էրիկի համերգը, Աննա-Էրատոն իր ինսթագրամյան էջում «հակառակ» տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են անվախ Նիկոլի հետ պտտվում լեփ-լեցուն փողոցներով:

Նախ, նշեմ, որ ինչպես Գյումրիում, այդպես էլ Իջևանում, Նիկոլի և նրա «դաստի» անվտանգությունն ապահովում են մի քանի տասնյակ թիկնապահներ, իսկ ոստիկանների և բերետավորների մասին էլ չասեմ՝ անթիվ են:

Աննա-Էրատոյի տեսանյութը դիտելուց հետո պարզվեց, որ կադրերում շատ են երևում նույն մարդիկ:

Օրինակ, վերևի երկու լուսանկարներում նույն կինը, մեկ մոտենում է Աննային և համբուրում է նրան, իսկ մյուս նկարում այդ կինը «կոլելտիվով» լուսանկարվում է միստր և միսիս կապիտուլյանտների հետ:

Ներքևի երեք լուսանկարներում նույն շորերով և ճակատին ակնոց կրող տիկինը Նիկոլի տասնյակ թիկնապահների թույլտվությամբ ուղղակի «հետապնդում» է իր կուռքերին. մի լուսանկարում վերին լուսանկարի կնոջ նման, համբուրում է Աննային, իսկ հետո անընդհատ երևում է տեսանյութում հետին պլանում:

Հետաքրքիր է, հիմա սրանք իրակա՞ն մոլի նիկոլական ծյոծեր են, որոնք հետապնդում են իրենց կուռքին և պարտադիր «զասվում» Աննայի հետ, թե սրանք նիկոլական դերասանննե՞ր են, որոնք, ըստ սցենարի, էժանագին հոլովակներում են նկարահանվում՝ պարտադիր իրենց գործատուին տեսնելով մի հատ «զասվում» են հետը՝ թե բա

«իրանԿ շատ սիրվաՁ են մարդկաԾ կողմիԾ» , մասովկա ապահովում՝ միամիտներին ապացուցելու, որ ժողվրչոն ժողջանի «ծոԾիԾ» է ելել ու միշտ նրա «ծոԾում» է ու չի վախենում ազատ մարդկանց մեջ ֆռֆռալուց:

Իմ սուբյեկտիվ կարծիքով, այս ամենն էժանագին ներկայացումներ են ու Աննա-Էրատոն լավ կլինի իր հետ «զասվող» դեՌասանուհիներին և սցենարը մեկ-մեկ փոխի:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3312

Մեկնաբանություններ