Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Արթուրի նկատմամբ ցուցաբերվել է բացահայտ անարդար մրցավարություն

Արթուրի նկատմամբ ցուցաբերվել է բացահայտ անարդար մրցավարություն
09.08.2024 | 16:01

Որպես Նորայր Մուշեղյանի նախկին սան եմ ասում՝ օլիմպիական խաղերում կոնկրետ Արթուրի նկատմամբ ցուցաբերվել է բացահայտ անարդար մրցավարություն. անբեկանելի կանոն է, երբ հակառակորդն արդեն երկու ոտքով կանգնած է գորգից դուրս, որևէ հնարքի համար նրան այլևս միավոր չի տրվում։

Այսպիսի «մրցավարությունը», ցավոք, դարձել է օրինաչափություն, որից նախորդ օլիմպիական խաղերում նույն կերպ տուժեց նաև Միհրան Հարությունյանը։

Արթուրի հակառակորդն ինքն էլ էր զարմացել մրցավարների «որոշումից»։

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ.

Հայտնի է, որ Փարիզ են այցելել իրավասու պաշտոնյաներ, ուստի իրենք լուրջ անելիք ունեն՝ բողոքարկման ասպեկտով, իրենց խնդիրը բնավ զգացմունքային անարժեք գրառումներով («Ոչինչ, արծաթն էլ վատ չէ», «Միևնույն է, ինքը մեր հերոսն է» և նմանօրինակ խոսույթի հարթությամբ) սահմանափակվելը չէ։

Եթե գտնում եք, որ արժանի է, ապա տեղից շարժվեք:

Դիտվել է՝ 9488

Մեկնաբանություններ