Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Թե բա՝ գիտահետազոտական-միտահետազոտական…

Թե բա՝ գիտահետազոտական-միտահետազոտական…
01.05.2024 | 13:30

Դուք այդպես էլ չցանկացաք (չուզեցիք) ընկալել ու ընդունել, որ նիկոլոսի գաղափարախոսությունը հետևյալն է. «Կա՛մ ես կմնամ ՀՀ-ի վարչապետ, կա՛մ ՀՀ-ն առհասարակ չի լինի»:

Ցանկացած պայքարի պլանավորումը այս ելակետով պետք է լինի, որպեսզի ռեսուրսի, հանրային աջակցության, գործընթացային ժամանակի փոշիացում չլինի:
Իհարկե, այս պրոցեսում ահագին ջուր պղտորողներ կան, բայց դե հո վիճակը իդեալական չի՞ լինի, մինչդեռ դուք ուզում եք միտինգով իր դեմ պայքարել:
Մի բան էլ. սա արդեն՝ ընդդիմադիրներին. եթե նիկոլոսը վաղը ասի, որ Հայաստան առհասարակ չի եղել, իսկ ինչ էլ կա, դա Ադրբեջան է, ի՞նչ է, իր հետ մտնելու եք բանավեճի, որ ապացուցեք հակառա՞կը, թե բա՝ գիտահետազոտական-միտահետազոտական՝ ըստ այս պատմիչի ու այս արձանագրության:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1915

Մեկնաբանություններ