ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են համապատասխան շոու ապահովելու համար

«Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են համապատասխան շոու ապահովելու համար
18.04.2024 | 15:01

«Իրական Հայաստանի» մասին Նիկոլի վերջին թեզերի գեներացիայից հետո, բավական հաճախ եմ մտածում, թե իրականում ի՞նչ է «իրական Հայաստանը», զուտ տերմի՞ն, որը հերթական անգամ մոգոնվել է Նիկոլի կողմից, թե՞ հայությանը զուգահեռ գոյություն ունեցող մի մատերիա։

Լսել էի՝ «Մեծ Հայք», «Արևմտյան Հայաստան», «Լեռնահայաստան», ու որոշակի պատկերացումներ (մեղմ ասած) ունեի, թե՛ դրանց սահմանների, թե՛ աշխարհագրական դիրքի մասին․ բայց «իրական Հայաստանը» դա մտացածին միֆ է, որը Նիկոլն անհոգնել փորձում է փաթաթել մեր վզին։

Թերևս, նույն «իրական Հայաստանում» է, որ 24-ժամյա ռեժիմով խուլիգանության ու սպանությունների շարք է տեղի ունենում, ընդդիմադիրները հետապնդվում են իշխանությանը քննադատելու համար, մարդը առևանգվում ոստիկանության մեքենայից և խոշտանգվում, քաղաքացին դառնում հարկի մատերիալ, իսկ հարկատուն՝ «հերոս», իրական հերոսները բոլոր տարբերակներով արժեզրկվում ու անարգվում, նախկին իշխանությունները դեմոնիզացվում ու համարվում «թալանչի», իսկ նրանց հետ ասոցացվող ամեն մի դրվագը արմատախիլ արվում հպարտ քաղաքացու ուղեղից։

Կարևոր է այն, որ «իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են համապատասխան շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասով՝ կառավարության նիստերին ու ԱԺ ամբիոններից արհեստական դիֆերամբներ ասելով։

Նույն այդ Հայաստանի ղեկավարը երեկ գնացել էր Տավուշ ու քաղաքացիներին փորձում էր համոզել, որ «շատ լավ է, որ Ադրբեջանը 50 մետրի վրա է, կգնաք առևտուր կանեք»: Կամ, ասենք, հայտարարում է, թե «90 տոկոս գարանտիա եմ տալիս, որ թուրքը չի գա դիրքերում նստի»։ Ասենք՝ շարքային ժանգլյորի խոսակցություն, ով ժամանակին մատնոց էր խաղացնում, ասենք, «Երրորդ մասում» (չնայած, նրանց պանյատները հաստատ այլ էին)։

Հիմա եկեք մի դրվագ, զուտ ապրիորի պատկերացնենք ՀՀ նախկին ղեկավարներից մեկին, ասենք, Սերժ Սարգսյանին, ով կհայտարարեր, որ «ես 90 տոկոս գարանտիա եմ տալիս, որ թուրքն էսինչ բանը չի անի»։ Նիկոլ, դու գարանտիա տվող չես, էն էլ 90 տոկոսանոց, դու, քո բառերով ասեմ, որ չնեղանաս, «երկրի լեգիտիմ ընտրված ղեկավար էս» (մեղա քեզ, տեր, նախագահ Սարգսյանն էլ թող ինձ ների՝ դրա հետ զուգահեռ տանելու համար), ՀՀ ցանկացած քաղաքացի կմտածեր, թե էս մեր երկրի ղեկավարը գժվել է, ինչի՞ է նման խոսույթով խոսում մեզ հետ, բա էլ ո՞վ, եթե ոչ երկրի ղեկավարը պիտի մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորը լինի։ Նիկո՛լ, դու էիր, չէ՞, որ հայտարարում էիր, թե «29,800 (հետո միքս արեցիր) քառակուսու վարչապետն» ես, էլի մնացիր պրյոմի տակ, ջոկո՞ւմ ես։

Ասածս ինչ է․ հիմի էսօր եկել, կառավարության նիստին խոսում է «կիստաներից» ու «գիշերամիզությունից», հայտարարում, թե «համակարգային սխեմաներ են աշխատել, ու կոռուպցիոն շղթաներ կան՝ բանակից ազատվելու հետ կապված»։ Ընկեր ջան, բա 100 անգամ պոռթեցիր քեզ, թե՝ ՀՀ-ում համակարգային կոռուպցիան վերացած է։ Ես լեգիտիմ իրավունք ունե՞մ մտածելու, որ քո հաջորդ կլոունադայի արարին ես նախապատրաստում՝ Ապրիլի 24-ին ընդառաջ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1905

Մեկնաբանություններ