Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Բաքուն ու Թեհրանը ժամանակ չեն կորցնում. կյանքի են կոչվում խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր

Բաքուն ու Թեհրանը ժամանակ չեն կորցնում. կյանքի են կոչվում խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր
23.03.2024 | 13:00

Մինչ սառեցված են կամ խայտառակ դանդաղ տեմպերով են իրականացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության առանցքային նախագծերը (Մեղրիի ՀԷԿ, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծ, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու համապատասխան հատվածներ և այլն), Բաքուն ու Թեհրանը ժամանակ չեն կորցնում՝ կյանքի կոչելով համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր:

Ընդամենը երեք օրինակ՝ թարմերից:

1. 44-օրյա պատերազմից անմիջապես հետո մեկնարկած «Խուդաֆերին» և «Գըզ Գալասի» հիդրոօբյեկտների նախագծերը այսօր պատրաստ են 96%-ով:

2. Ընդամենը շաբաթներ առաջ իրանա-ադրբեջանական պաշտոնական օրակարգ բերվեց Օրդուբադի ՀԷԿ-ի նախագիծը:

3. Դրան զուգահեռ ինտենսիվորեն ընթանում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացիան: Կողմերը հայտարարում են նույն լոգիստիկայով էներգակամուրջ անցկացնելու պատրաստակամության մասին:

Չկան օրգանական դաշնակիցներ: Կան շահեր, ընդ որում՝ գետնի վրա գտնվող շահեր՝ պաշտոնական հռետորաբանության հետ, որպես կանոն, քիչ կապ ունեցող:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 11990

Մեկնաբանություններ