Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Մեկ օրում երեք «նշանակալի» իրադարձություն

Մեկ օրում երեք «նշանակալի» իրադարձություն
18.10.2023 | 22:01

1. Սաակաշվիլի Միխեիլը Փաշինյան Նիկոլին առաջարկեց վա-բանկ գնալ:

2. Փաշինյան Նիկոլի ԱԳ փոխնախարար Հ.Պ.-ն ասաց. «Չէր նշվել՝ կոնկրետ երկիր... Կար հիասթափություն մեր դաշնակիցներից, չէր նշված, թե որ դաշնակցի մասին է խոսքը»:

3. Փաշինյան Նիկոլի պատգամավոր Պալյան Էմման ասաց, որ ամուսինն իր օգնականն է, քանզի նա է իրեն բերում ԱԺ և «որպեսզի դրսում չսպասի, դա իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել շենք ու իմ աշխատասենյակում սպասել, մինչև աշխատանքս ավարտեմ»:

Եվ եթե Եվրախորհրդարանի պատգամավորները հոտնկայս ծափ են տալիս վա-բանկին, գժականին ու թերհասությանը…

Եվ եթե դա արևմտամետություն է համարվում, ապա եկեք հավաքվենք և գնանք ... Գազա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2108

Մեկնաբանություններ