Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Երբ սկսում ես հակառակ ընթանալ պատմության և աշխարհաքաղաքականության տրամաբանությանը

Երբ սկսում ես հակառակ ընթանալ պատմության և աշխարհաքաղաքականության տրամաբանությանը
25.09.2023 | 13:15

Ի դեպ, հիշեցնեմ՝ Ուկրաինայում էլ ամեն ինչ սկսվել էր կեղծ ու տգետ բանավեճից՝ «լինել Ռուսաստանի ծայրագավա՞ռ, թե՞ անկախ պետություն»։ Ու սա էն դեպքում, երբ Ուկրաինան, մինչմայդանային սահմաններով, ուղղակի ռուսական քաղաքական նախագիծ էր։ Որևէ այլ պետություն նման սահմաններում երբևէ «Ուկրաինա» ո՛չ պատկերացրել է, ո՛չ դիտարկել։

Հանուն ճշմարտության` Հայաստանը Ուկրաինայի հետ համեմատելի էր ոչ ավել, քան 10%-ով՝ թե՛ աշխարհագրական տարածքով, թե՛ բնական պաշարներով, թե՛ արտադրական հզորություններով, թե՛ բնակչության քանակով, ծովերով, բերրի հողերով, կայացած ենթակառուցվածքներով, ԵՄ երկրների հետ ունեցած սահմաններով: Բայց ՈՒկրաինան սկսեց ծավալել «ծայրագավա՞ռ, թե՞ անկախություն» անհեթեթ բանավեճը և հավասարվեց Հայաստանին։

Այդպես է լինում միշտ և ամենուր, երբ սկսում ես հակառակ ընթանալ պատմության և աշխարհաքաղաքականության տրամաբանությանը։ Սառը պատերազմի շրջանի ամերիկյան աշխարհաքաղաքականությունն ունի հրաշալի տեսաբան՝ Նիկոլաս Սփիկմեն, կարդացեք նրան և ապուշ բանավեճերին վերջ տվեք, քանի դեռ ունենք հնարավորություն պետության վերջնական անկումը կանգնեցնելու։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2153

Մեկնաբանություններ

րտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am