ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Սաուդյան Արաբիայում ձերբակալվել է 48 պաշտոնյա

Սաուդյան Արաբիայում ձերբակալվել է 48 պաշտոնյա
12.02.2021 | 20:54

Սաուդյան Արաբիայում քառասունութ կառավարական պաշտոնյա և այլ պետական գործիչներ մեղադրվում են կոռուպցիայի համար: Ձերբակալված քաղծառայողները աշխատել են պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության, քաղաքային և գյուղական վարչությունների, բնակարանային, կրթության, բնապահպանության, ջրի և գյուղատնտեսության նախարարություններում, ուրբաթ հայտնել է Al-Arabiya հեռուստաալիքը: Ձերբակալվածների թվում են Պետական անվտանգության վարչության, Սննդամթերքի և դեղերի վարչության, ՍԱԹ օդերևութաբանության և շրջակա միջավայրի պահպանության գլխավոր վարչության աշխատակիցներ:


Մեղադրանքները ներառում են կաշառակերություն, պաշտոնեական դիրքի չարաշահում և փաստաթղթերի կեղծում: Ձերբակալությունները հաջորդել են կոռուպցիայի մեջ 411 մարդու ենթադրյալ դերի մանրակրկիտ հետաքննությանը: Իրավական ընթացակարգերի ավարտից հետո գործերը կուղարկվեն դատարան, ավելացրել է արաբական խոշորագույն միապետության հակակոռուպցիոն վարչությունը:

Դիտվել է՝ 3393

Մեկնաբանություններ