ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Կոնգրեսում հանդես կգա ամենամյա զեկույցով՝ ներկայացնելով երկրում տիրող իրավիճակը։ Այդ նպատակով Օբամային համապատասխան հրավեր է ուղարկվել ներկայացուցիչների պալատի խոսնակի կողմից։ Որպես կանոն, այդ ուղերձներում ԱՄՆ նախագահը տեղեկացնում է երկրի իրավիճակի, ինչպես նաև միջազգային զարգացումների մասին։
Դեմոկրատների և հանրապետականների ներկայացուցիչներն ակնկալում են, որ Օբաման այս տարի ուշադրությունը կսևեռի երկրի տնտեսական խնդիրների վրա։