ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջիկայում կայցելի Իսրայել, այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։ Նա նաև մտադիր է այցելել Հորդանան, լինել Հորդանան գետի արևմտյան ափին։ Սակայն Օբամայի վարչակազմում չեն նշել այցելության հստակ ժամանակը՝ միայն ասելով, որ այն կկայանա գարնանը։
Իսրայել մեկնելու մտադրության մասին ԱՄՆ նախագահը հայտնել էր դեռ հունվարին՝ այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Իսրայելի հետ հարաբերություններն Օբամայի արտաքին քաղաքական կարևորագույն հարցերից են, որոնք նա ընդգծում էր 2012թ. նախընտրական արշավի ժամանակ։