ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրեն Յանիս Լենարչիչը իր մտահոգությունն է հայտնել ՀՀ նախագահի թեկնածուի դեմ մահափորձի կապակցությամբ. «Այս հարձակումը խորապես տխրեցնում է՝ արդեն ընթացքի մեջ գտնվող ընտրական գործընթացների առումով, և ես հորդորում եմ բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ որևէ գործողություններից, որոնք կարող են հաջորդիվ վատթարացնել իրադրությունը: Մենք նաև կոչ ենք անում պատկան մարմիններին հետամուտ լինել այս հանցագործության լուրջ հետաքննությանը և մեղավորների հետապնդմանը»:
Նա հավելել է, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է երաշխավորեն հետագա խաղաղ ընտրական գործընթացները և շուտափույթ ապաքինում է մաղթել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին: