Թուրքիայից ստացված լուրերի համաձայն, Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաները, հրշեջներ, փրկարարներ։ Պայթյունի հետևանքով կան վիրավորներ, նրանց թվի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։ Զոհերի մասին չի հաղորդվում։ Չի բացառում, որ պայթյունն իրականացրել է ինքնասպան ահաբեկիչը: