Լքելով իր պաշտոնը՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Իրանը մեծացնում է Սիրիային հատկացվող ռազմական և ֆինանսական օգնությունը։ Քլինթոնի խոսքով՝ կան հիմքեր՝ ենթադրելու, որ Ռուսաստանը նույնպես շարունակում է Բաշար Ասադի կառավարությանը մատակարարել գումար և տեխնիկա։ Նրա այս մեկնաբանությունները հնչել են Իսրայելի կողմից Սիրիայի տարածքը ռմբակոծելու հակասական տեղեկությունների ֆոնին։
Սիրիայի իշխանությունների տվյալներով՝ Իսրայելն օդային հարվածներ է հասցրել ռազմական գիտահետազոտական կենտրոնի վրա։