Պաղեստինի ազգային վարչակազմը չի կարող ճանաչվել որպես Պաղեստին պետություն` ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: ԱՄՆ-ը շարունակելու է Պաղեստինն անվանել ազգային ինքնավարություն` մինչև բանակցությունների արդյունքում համաձայնություն կայանա պետության ստեղծման մասին որոշակի սահմաններով: Նուլանդը գտնում է, որ պետություն հնարավոր է ստեղծել միայն երկկողմ բանակցություններով, այլ ոչ ուղղակի հռետորաբանությամբ: