Մոսկվայում պաշտոնապես հայտնվել է Հայդ պարկ: Սոկոլնիկիում ու Գորկու անվան զբոսայգու տարածքում հետայսու կարելի է անցկացնել հանրահավաքներ ու զանգվածային ակցիաներ` առանց իշխանության հետ համաձայնեցնելու, առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 22.00-ն: Թույլտվության անհրաժեշտություն այլևս չի լինի, կազմակերպիչները միայն միջոցառումից երեք օր առաջ պետք է տեղեկացնեն իրենց նախաձեռնության մասին: Մոսկովյան Հայդ պարկը, իհարկե, տարբերվում է լոնդոնյանից, որտեղ յուրաքանչյուրը ազատ կարող է իր կարծիքը հայտնել` առանց որևէ իրազեկման: