Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում լարված իրավիճակ է

Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում լարված իրավիճակ է
20.12.2012 | 11:35

Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության ապստամբները գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող Կաբո քաղաքը, որը մայրաքաղաքից 400 կմ հյուսիս է գտնվում։ Ապստամբները վճռականորեն առաջ են գնում՝ չնայած հարևան Չադի ռազմական միջամտությանը։
Գրոհայինները, որ վերջերս կազմել են ընդդիմադիր կոալիցիա երկրի նախագահ Ֆրանսուա Բոզիյեի ռեժիմի դեմ, պահանջում են կատարել 5 տարի առաջ կնքված զինադադարի պահանջները, որը ենթադրում է ապստամբների ուժերի ինտեգրում ազգային բանակի շարքերը, դրամական նպաստների վճարում և երկրի բնական ռեսուրսների շահագործումից առաջացած եկամուտների արդար բաշխում։
ՄԱԿ-ի աղբյուրները հաստատել են Կաբոյի գրավման փաստը։ Ապստամբները նաև զգուշացրել են Չադի նախագահին Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության ներքին գործերին ռազմական միջամտության անթույլատրելիության մասին։

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ