Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Շտեֆան Ֆյուլե. «2012-ը Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում հաջողված տարի է»

Շտեֆան Ֆյուլե. «2012-ը Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում հաջողված տարի է»
19.12.2012 | 16:20

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ստորագրվեց վիզաների դյուրացման համաձայնագիրը: «Այսօր առավոտյան կարևոր քայլ արվեց` ստորագրվեց մի համաձայնագիր, որը կօգնի ապահովելու քաղաքացիների ազատ և անվտանգ տեղաշարժը: Սա Եվրամիության հետ համագործակցության կարևոր բաղադրիչ է»,-հավարտ ԵՄ-ի հետ համագործակցության խորհրդի տարեկան նիստի և համաձայնագրի ստորագրման արարողության` հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:

ԵՄ-ի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համարում է, որ 2012 թվականը ՀՀ-ԵՄ փոխհարաբերություններում հաջողված տարի է. «Մենք մեր օրակարգը Հայաստանի հետ հասցրել ենք ավելի բարձր մակարդակի, և այսօրվա համագործակցության խորհուրդը ևս փաստում է, որ Հայաստանը և ԵՄ-ն սերտացնում են հարաբերությունները կոնկրետ ճանապարհներով: Մենք արդեն ստորագրեցինք վիզայի դյուրացման և ԵՄ ծրագրերին մասնակցության համաձայնագրերը: Մարդկանց համար սա զգալի, շոշափելի առաջընթաց կլինի»,- ասել է Շտեֆան Ֆյուլեն: Նա ակնկալում է, որ ասոցացման համաձայնագրի և ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններում վերջնական համաձայնության գալու համար 2013-ին նույնպես «Հայաստանը կայուն ջանադրություն կդրսևորի»:

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ