Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

2013-ից՝ Մեծ 20, թե՞ Մեծ 19

2013-ից՝ Մեծ 20, թե՞ Մեծ 19
19.12.2012 | 16:02

2013-ի հունվարից Արժույթի միջազգային հիմնադրամը կարող է պատժամիջոցներ կիրառել Արգենտինայի դեմ` ինֆլյացիայի տվյալների կեղծման պատճառով: Պաշտոնական վիճակագրության համաձայն` Արգենտինայում տարեկան գնաճը 10 տոկոս է, անկախ փորձագետների գնահատականով` 25 տոկոս: Մինչև դեկտեմբերի 17-ը Արգենտինան պետք է ճշտված տեղեկություններ ներկայացներ ԱՄՀ-ին, հակառակ պարագայում Արգենտինան կարող է Մեծ 20-յակի երկրների թվից հանվել: Նոյեմբերի վերջին երկրով անցավ գործադուլների ալիքը նախագահ Քրիստինա Քրիշների վարած հարկային քաղաքականության ու բարձր գնաճի դեմ, որից հետո Fitch վարկանիշային գործակալությունը Արգենտինայի վարկանիշը 5 կետով նվազեցրեց մինչև CC բացասական կանխատեսմամբ:

Դիտվել է՝ 1337

Մեկնաբանություններ