Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Գագաթնաժողովների օր Մոսկվայում

Գագաթնաժողովների օր Մոսկվայում
19.12.2012 | 16:00

Այսօր Մոսկվայում անցկացվում են ՀԱՊԿ-ի, ԵվրԱզԷՍ-ի և Մաքսային միության գագաթաժողովները:

ՀԱՊԿ-ի ԱԽ նիստում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային ակտուալ խնդիրներ` իրադրությունն Աֆղանստանում, հավաքական անվտանգության համակարգերի և արտակարգ իրավիճակներում հավաքական արձագանքման միջոցառումների կատարելագործման տարբերակները: Սպասվում է, որ ՈՒզբեկստանը կրկին կհայտարարի, որ կասեցնում է անդամակցությունը ՀԱՊԿ-ին:
ԵվրԱզԷՍ-ի գագաթաժողովին կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահները, կքննարկվեն կառույցի վերակազմավորման և ֆինանսավորման հարցեր:
Այսօր գագաթնաժողովների շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Դիտվել է՝ 1276

Մեկնաբանություններ