Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Իրաքի նախագահը հիվանդանոց է տեղափոխվել

Իրաքի նախագահը հիվանդանոց է տեղափոխվել
19.12.2012 | 11:35

Բրիտանացի մասնագետների խումբն այսօր կժամանի Բաղդադ, որպեսզի հետևի Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի առողջական վիճակին։ 79-ամյա Թալաբանին հիվանդանոց է տեղափոխվել երեկ՝ առողջության կտրուկ վատթարացումից հետո։ Հաղորդվում է, որ Իրաքի առաջնորդը կաթված է տարել։
Տեղական լրատվամիջոցները մի քանի անգամ նշել են նրա մահվան կամ կոմայի մեջ գտնվելու մասին։ Ավելի ուշ նախագահի աշխատակազմը հերքել է նման լուրերը՝ նշելով, որ նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո և անցնում է բուժման կուրս։ Նախագահի առողջական վիճակը, ըստ տարածված հաղորդագրության, կայուն է։

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ