Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

ՄԱԿ-ը կոչ է անում Մուրսիին չգնալ բռնապետության ճանապարհով

ՄԱԿ-ը կոչ է անում Մուրսիին չգնալ բռնապետության ճանապարհով
01.12.2012 | 12:50

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի հրամանագիրը, որով նա էապես ընդլայնում է իր լիազորությունները, ճանապարհ է բացում մարդու իրավունքների խախտման համար։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր կոմիսար Նավի Պիլայը։ Նրա խոսքով՝ հրամանագիրը, որ թույլ չի տալիս բողոքարկել Մուրսիի որոշումները, չի համապատասխանում միջազգային նորմերին։ ՄԱԿ-ի կոմիսարը նախազգուշացրել է Մուրսիին չկրկնել Հոսնի Մուբարակի ռեժիմի սխալները։
Նշենք, որ Կահիրեում նախագահի գործողություններից դժգոհ հազարավոր եգիպտացիներ դուրս են եկել փողոցներ՝ նոր սահմանադրության հապճեպ ընդունումից րոպեներ անց։ Հիմնականում իսլամիստներից կազմված սահմանադրական հանձնաժողովը երկրի հիմնական օրենքի ընդունման քվեարկությունն իրականացրել էր ուրբաթ վաղ առավոտյան։ Օրինագիծն այժմ փոխանցվել է նախագահ Մուրսիին, ով փաստաթուղթը կներկայացնի հանրաքվեի։

Դիտվել է՝ 1304

Մեկնաբանություններ