ԱՄՆ պետքարտուղարությունը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ սատարում է Սիրիայի ընդդիմադիր նոր կոալիցիային, որը ձևավորվել է Քաթարում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։
«Մենք ուրախ ենք աջակցել ազգային կոալիցիային, քանի որ այն ուղղված է Բաշար Ասադի արյունալի կառավարման կուրսին վերջ դնելուն, Սիրիայի արդար և ժողովրդավարական ապագայի կառուցմանը»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Մարկ Թոների հայտարարության մեջ։
Նորաստեղծ կառույցը, որ համախմբում է սիրիական ընդդիմությանը, կոչվում է Ընդդիմադիր ուժերի և սիրիական հեղափոխության ազգային կոալիցիա։ Այն ղեկավարում է Մուազ Խատիբը։